Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Արդարադատությունը ստորադասում են նեղ քաղաքական շահերին

Արդարադատությունը ստորադասում են նեղ քաղաքական շահերին
22.02.2026 | 11:17

Պարզվում է` դատավորները հուզվում կամ վատանում են, երբ մարդիկ իրենց մասին իրականությունն են հնչեցնում:

Խոսքս առաջին հերթին վերաբերվում է իշխանության կցորդություն ստանձնած և քաղաքական հանձնարարություն կատարող դատավորներին:

Իրենք արդարադատությունը ստորադասում են նեղ քաղաքական շահերին, ազդում մարդկային ճակատագրերի վրա, ակնհայտ անարդարացի որոշումներ կայացնում, իսկ հետո բողոքում, թե մեզ վիրավորում կամ անհարկի մեղադրում են:

Մեկ-մեկ հետ նայեք ու տեսեք, թե ինչ հետագիծ ունեք ու ինչ ամոթալի հետք եք թողնում համակարգի և, առհասարակ, արդարադատության համար. միգուցե կհասկանաք ու հոխորտալու փոխարեն մի օր ներողություն կխնդրեք:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4004

Մեկնաբանություններ